Երևանի Հալաբյան փողոցում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է


19:34 , 15 հոկտեմբեր, 2022

Հոկտեմբերի 6-ին հաղորդվել էր Երևանի Հալաբյան փողոցում «Օպել» մակնիշի մեքենայի վարորդի կողմից 70-ամյա տղամարդու վրաերթի ենթարկելու մասին: Այս  մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Վրաերթի ենթարկված 70-ամյա Սերգեյ Կասպարյանը հոկտեմբերի 13-ին հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է նախաքննություն: