Ռուսաստանն Իրանին ավելի հզոր անօդաչուների պատվեր է տվել. աղբյուր
21:52 , 15 հոկտեմբեր, 2022
Ռուսաստանը Իրանին նոր «Արաշ-2» անօդաչու թռչող սարքեր է պատվիրել, հայտարարել է Ռազմաքաղաքական լրագրության կենտրոնի փորձագետ Բորիս Ռոժինը Telegram-ի իր ալիքում՝ հղում անելով իրանական աղբյուրներին։
Ռոժինի խոսքով՝ այդ անօդաչուների մարտագլխիկը շատ ավելի մեծ է, քան իրանական «Գերան 2» անօդաչուինը, որն օգտագործում է ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ։
Ռոժինը նշել է, որ Իրանը շատ անօդաչու սարքեր ունի՝ հետախուզական, հարվածային, կամիկաձե։ Նրանցից շատերը փորձարկված են մարտական պայմաններում: