Արցախը փրկելու հավակնություն է դրսևորում մի մարդ, որը, փաստորեն, հմտացած է գռփել-չռփելու գործում. Արցախի ներդրումների հիմնադրամից Սյամոյին 100 միլիոն դրամ են փոխանցել


14:29 , 15 հոկտեմբեր, 2022
Համաձայն մամուլի տեղեկությունների՝ Արցախի ներդրումների հիմնադրամից «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սյամոյին 100 մլն դրամ է փոխանցվել: Ընդ որում՝ գումարը տրամադրվել է առանց գրավի և մեծ տոկոսների ու միանգամայն անհայտ նպատակներով: Այսինքն՝ մարդուն փատացի արտոնյալ պայմաններով մոտ 250 000 դոլար փող են տվել, որ չնեղվի: Ուշագրավ է, որ Արցախի ԱԺ ընդդիմադիր ֆրակցիաների ջանքերը՝ արցախյան հիմնադրամները քննելու հանձնաժողով ստեղծելու, այդպես էլ հաջողությամբ չեն պսակվում. Սյամոյի քաղաքական ուժը կտրականապես չի միանում այդ նախաձեռնությանը՝ հարցը արհեստըականորեն ձգձգելով:

Արցախցիներին չարը բարուց տարբերելու դասեր տվող Սյամոն, փաստորեն, ինքը լրջագույն խնդիրներ ունի՝ բարին չարից զանազանելու հարցում: Արցախը փրկելու հավակնություն է դրսևորում մի մարդ, որը, փաստորեն, հմտացած է գռփել-չռփելու գործում՝ շատ լավ տիրապետելով այն մեթոդներին, որոնք նրան թույլ են տվել կարճ ժամանակ անց լուծել ֆինանսական խնդիրնեն ու հարստանալ մի այլ կարգի՝ գլխավորապես Արցախի գոյության հաշվին:

Հարց է առաջանում՝ Արցախից փող քերողը բարոյական իրավունք ունի՞ամպագոռգոռ հայտարարություններ անելու կամ այնտեղ գերիշխող դիրք զբաղեցնելու: Կասկած չկա, որ Սյամոյի վեջին ակտիվացման հիմքում հենց ընկած է ֆինասնական գործոնը և ոչ ավելին. անկախ այն բանից, թե որքանով նրան կհաջողվի լուծել իր առջև դրված քաղաքական նպատակները, ֆինանսական նպատակների հարցում նրա հետևողականությունն անգերազանցելի է: Իսկ փող աշխատելու նրա մեխանիզմը պարզ է. նախ՝ ինքն իրենից հրեշ է սարքում, ապա՝ այդ հրեշի ինքնասանության համար գումար պահանջում այն դեպքում, եթե հրեշին չի հաջողվում ավելի «վեհ» նպատակների հասնել: Այսինքն՝ անկախ այն բանից, թե ինչով է Սյամոն զբաղվում, նա անդադար փող է աշխատում՝ փող, որի ծագումը լրջագույն հարցեր է առաջ բերում՝ ստիպելով դրա տիրոջը պիտակավորել՝ թալանչի:

Սյամոյի աչքածակությունը աշխարհ է քանդում՝բառիս ուղիղ իմաստով…