Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստին


13:13 , 15 հոկտեմբեր, 2022

Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստին:

Միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 17-ից 19-ը Մոսկվայում։

Նիստին կմասնակցեն ՀՀ ԲՏԱ, արդարադատության, պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև ՀՀ անվտանգության խորհրդի ներկայացուցիչներ։