Նավակ ճոճողը «կարդում է» Իլհամի պլանները
16:23 , 14 հոկտեմբեր, 2022
Գլխներիս «միջազգային հարաբերությունների պրոֆեսոր» դարձած «Նավակ Ճոճողը», իր քաղաքական թիմի ուսերից թոթափելով 44-օրյա պատերազմի բռնկման պատասխանատվությունը, հայտարարել է, թե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու էր անկախ ամեն ինչից, քանի որ երկար տարիներ շարունակ պատրաստվում էր նոր պատերազմի՝ ընդլայնելով ռազմական բյուջեն:
Վիլենը հերթական քարոզչական թեզն է գովազդել՝ խաղալով մարդկանց անտեղյակության ու պարզամտության վրա՝ նպատակ ունենալով՝ թաքցնելու պատերազմի իրական դրդապատճառները: Այնինչ իրականությունն այն է, որ անկախ այն բանից, թե Ալիևը որքան փող էր դիզել կամ զենք գնել, նա երբեք պատերազմ չէր սկսի, եթե չիմանար, որ միջազգային առումով այն կմարսի, կմարսի գազանությունները, կմարսի ֆոսֆորն ու գերիների խոշտանգումները:
Իսկ ո՞վ տվեց Իլհամին այդ ամենը մարսելու հնարավորությունն ու «կազուս բելլի» կոչվածը: Նիկոլը տեղով «կազուս բելլի» դարձավ Իլհամի համար՝ նրան վստահություն ներշնչելով, որ պատերազմ սկսելու դեպքում Ադրբեջանը չի բախվելու ո՛չ հայկական բանակի երկաթյա բռունցքին, ո՛չ էլ միջազգային հանրության հակազդեցությանը. Նիկոլն այնպես մեկուսացրեց Հայաստանն ու այնպես խառնեց ներսից, որ Իլհամն ուղղակի պարտավորվեց՝ պատերազմով լուծելու Արցախի հարցերը: Հիմա էլ Հայաստանի հարցերն է փորձում լուծել նույն եղանակով, ու ինչ-որ բան հուշում է, որ եթե չհաջողվի Նիկոլին քաղաքականապես լիկվիդացնել, առնվազը Սյունիքը ձեռքներիցս գնալու է: