Armsport.am-ը գրում է․
Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին հանդիպում է ունեցել «ծեր սինյորայի» խաղացողների հետ։
«Յուվեն» չափազանց անհաջող է սկսել մրցաշրջանը, իսկ երեքշաբթի նրանք նույնիսկ պարտվեցին Չեմպիոնների լիգայի խաղում իսրայելական «Մաքաբիին»:
Նշենք, որ Իսրայելում կայացած խաղից հետո Անյելին Մասիմիլիանո Ալեգրիին հրահանգել է պահել թիմին մարզաբազայում։
Ֆուտբոլիստների հետ զրույցում Անյելին հիշեցրել է, թե որ ակումբում են խաղում, ինչպես նաև հորդորել է համախմբվել և հիշել իրենց մասնագիտական որակների մասին։ Անդրեան համոզված է, որ խնդիրը վերաբերմունքի և որոշակի «խմբավորումների» մեջ է, որոնք ցնցում են թիմը ներսից: Այս նույն մարդիկ իբր տրամադրված են Մասիմիլիանո Ալեգրիի դեմ, հայտնում է Gazzetta-ն: