Աննան որտեղ հայտնվում է, այնտեղ թուրքերը մի սադրանք կազմակերպում են․ հարց՝ ի՞նչ անենք, որ Աննան տնից դուրս չգա


17:33 , 11 հոկտեմբեր, 2022

Ի՞նչ անենք, որ Աննան տնից դուրս չգա

Ինչպես հայտնի է, արդեն մի քանի օր է՝ ադրբեջանական քարոզչամեքնան կեղծ լուրեր է տարածում այն մասին, թե իբր հայկական կողմը կրակ է բացում հայ-ադրբեջանական հատվածի հյուսիս-արելյան ու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչին ի պատասխան ՀՀ ՊՆ-ն պարբերաբար տարածում է հերքող հայտարարություններ: Սեպտեմբերյան ռազմական գործողություններից առաջ էլ մի քանի օր շարունակ ազերիները դիմել էին նույն քարոզչական հնարքին՝ իրենց կողմից ծրագրված բարբարոսության մեղավոր կարգելու հայկական կողմին: Այս անգամ էլ, փաստորեն, նույն բանն է տեղի ունենում, ու ենթադրելի է, որ թուրքերը հիմա էլ պատրաստվում են հարձակվել հյուսիս-արևելյան ուղղությամբ:

Նիկոլի կնիկը կրկին ակտիվացել է ու հայ կանանց, մայրերի հասցեին մեղադրանքներ շպրտելուն զուգահեռ, պարզվում է, այց է կատարել Տավուշի մարզ՝ Հովքի «Ուսուցման կանաչ» կենտրոն՝ իբր ճանաչողական նպատակներով:

Աննայի այցերը վաղուց չարագույժ են դարձել. որտեղ հայտնվում է, այնտեղ թուրքերը մի սադրանք կազմակերպում են, պատերազմական գործողություններ իրականացնում և այլն: Այս իմաստով բացառված չէ, որ Աննան ու ադրբեջանցիներն էլի սինքրոն են գործում. մեկը սադրիչ հայտարարություններ է անընդհատ տարածում՝ նախապատրաստվելով հյուսիս-արևելյան ուղղությամբ հարձակողական գործողությունների, մյուսը նույն ուղղությամբ վոյաժ է իրականացնում՝ ակնհայտորեն ազերիներին ինչ-որ շինծու պատրվակի քողի տակ թուրքերի գործը հեշտացնելու:

Հարց՝ ի՞նչ անենք, որ Աննան տնից դուրս չգա: