12:32 , 1 սեպտեմբեր, 2013
Mes.am-ը գրում է.
Օգոստոսի 31-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Սյունիքի մարզի Գորիս քաղաքում այրվել է 5 հա խոտածածկ տարածք, Արարատի մարզի ՈՒրցաձոր գյուղում` 600 հակ անասնակեր, Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում` 800 հակ անասնակեր, Կոտայքի մարզի Արամուս գյուղի «Դեմեր» հանդամասում` 5 հա, Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 5-րդ փողոցում` 200 քմ խոտածածկ տարածք, Սարկավագի փողոցում` 250 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: