Նիկոլը միացել է հակառուսական դավադրությանը
16:29 , 11 հոկտեմբեր, 2022
Օրերս Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Նիկոլի վարած բանակցություններից մի քանի օր հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն «ավետել է» այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական կետերի շուրջ, իսկ միակ բանը, որ մնացել է, դրանք գործնականում կյանքի կոչելն է՝ կրկին անգամ ընդգծելով ՀՀ Ադրբեջան, ՀՀ-Թուրքիա հարաբերությունների անբեկանելի փոխկապակցվածության փաստը:
Իր հեթին «SIL0VIKI» թելեգրամյան հարթակը հրպարակել է Սեպտեմբերի 27-ին Սպիտակ տանը կայացած Արմեն Գրիգորյան-Ջեյք Սալիվան-Հիքմեթ Հաջիև հանդիպմանը քննարկված փաստաթուղթը՝ բացահայելով այն «փայլուն» ապագան, որը սպասում է Արցախին ու Հայաստանին: Փաստաթղթում տեղ գտած դրույթներից ամենամտահոգիչն այն է, որ դրանում չի խոսվում Արցախի՝ որպես սուբյեկտի ինքնորոշման հնարավորության մասին, իսկ արցախահայերը ներկայացվում են որպես Լեռնային Ղարաբաղի հայ էթնիկ համայնք, որի կողմից նշանակված ներկայացուցիչն աշխատելու է Ադրբեջանի կառավարության առաջադրած ներկայացուցչի հետ՝ քննարկումներ անցկացնելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության վերաբերյալ: Ի դեպ՝գաղտնազերծված փաստաթղթից պարզ է դառնում, որ Արևմուտքում հուսով են բանակցություններն ավարտել մինչև տարեվերջ:
Չավուշօղլուն հենց սա՞ նկատի ունի՝ ասելով, որ կողմերին մնացել է միայն պայմանավորվածությունները գործնականում կյանքի կոչելը: Թերևս: Սա նշանակում է, որ Անդրկովկասում կայանալիք խաղաղության հիմնական շահառուն լինելու է հենց Արևմուտքը՝ քանի որ, ըստ էության, խաղաղության ռուսական տարբերակը մերժվել է: Նկատի ունենալով այն, որ խաղաղության փաստաթղթի ռուսական տարբերակն առավել մոտ էր Հայաստանի ազգային շահերին՝ենթադրվում էր, որ Երևանը նախապատվությունը պետք է տար Հյուսիսի ծրագրին՝նկատի ունենալով դրանում ԼՂ խնդրի գոյության շեշտադրումն ու դրա վերջնական լուծման առկախման փաստը, բայց միակ բանը,որ Նիկոլն ու թիմը հիմա անում են, ռուսների ու ՀԱՊԿ-ի վրա մուննաթ գալն ու բողոքելն է, սպառնալն ու շանտաժի լեզվով խոսելը:
Սա նշանակում է մեկ բան. եթե իսկապես ստորագրվի խաղաղության պայմանագիրը, ապա հաջորդ քայլը լինելու է Հայասանի ՀԱԿՊ-ից դուրս գալն ու 102-րդ ուսական ռազմաբազայի նպատակահարմարության հարցի արծարծումը: Ավելին՝ Արևմուտքի ողջ նպատակը հենց այս երկու խնդիրների լուծմանը հասնելն է հնարավորինս արագ՝Արցախի թեման հավերժ փակելով ու արցախահայերին Ադրբեջանի քաղաքացիներ դարձնելով,որպեսզի վերանան Մոսկայի ազդեցության լծակները,Կովկասից դուրս Ռուսաստանը հնարավորինս արագ:
Հարց՝ ինչպե՞ս կարող է պատասխանել սրան Մոսկվան: