Դատապարտյալի կինը նախագահից օգնություն է խնդրում


11:31 , 1 սեպտեմբեր, 2013

Yerevannews.am-ը գրում է.

Քիչ առաջ YerevanNews.am-ը բաց նամակ է ստացել «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի կնոջից, ով բաց նամակով դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ստորև ներկայացնում ենք Կարինե Հակոբյանի նամակը. «Հարգարժան մեծարգո պարոն նախագահ, դիմում և խնդրում եմ Ձեր անմիջական միջամտությունը: Ամուսինս՝ դատապարտյալ Արտակ Մարատի Հակոբյանը, պատիժը կրում է Արթիկ ՔԿՀ-ում: Ամուսինս այն դատապարտյալն է, ում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ Դավիթ Կառլոսի Մուրադյանը՝ 14 000 դոլար և 760 000 ՀՀ դրամի կահույք էր կառաշք վերցրել՝ պատժից ազատելու համար: Արդեն մեկ ամիս է, ինչ դատական նիստը սկսել է: Սեպտեմբերի 4-ին հերթական դատն է կայանալու: Այժմ ամուսնուս ուզում են տեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ, որպեսզի մասնակցի դատական նիստին: «Նուբարաշենի» պետի բոլոր տեղակալները՝ Սմբատ Բուղլադարյանը, Կարապետ Մկրտչյանը, Հովիկ Հակոբջանյանը, այս գործով վկաներ են: ՔԿ վարչությունը դիտմամբ նրան տեղափոխում են «Նուբարաշեն», որպեսզի սպանեն ամուսնուս: Ամուսինս հայտարարել է, որ սեպտեմբերի 2-ից մտնում է հացադուլ, կարի աչքերը, բերանը և մեխի ոտքերը, այս ձևով գնա ինքնասպանության: Պատճառը ՔԿ վարչությունն է, որ տեղափոխում են նրան թշնամու դաշտ, իմանալով, որ նա այնտեղ բազմաթիվ թշնամիներ ունի»: