Հակոբյան Աննան մի հերթական դավադիր «շարադրությունն» է բստրել, զուգահեռաբար ծաղրելով հայ մայրերի սուգը՝ զարմանք հայտնելով, թե ինչու մինչև հիմա չունենք «Սգի ոստիկանություն»
15:50 , 10 հոկտեմբեր, 2022
Հակոբյան Աննան մի հերթական դավադիր «շարադրությունն» է բստրել՝ Նիկոլի ու նրա «կիրթ ընկերոջ» գլխավոր հանցանքը՝ պատերազմի հրահրման մեղքը, բարդելով իրեն չարձագանքած հայ կանանց ու մայրերի վրա. Նիկոլի կնիկը հայ կանանց ու մայրերին մեղադրել է իր՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավին պատշաճորեն չարձագանքելու ու նույնիսկ ժամանակին իրեն՝ «խաղաղության աղավնուն» սաստելու համար: Աննան զուգահեռաբար ծաղրել է հայ մայրերի սուգը՝ զարմանք հայտնելով, թե ինչու մինչև հիմա չունենք «Սգի ոստիկանություն»:
Սա հերթական ապտակն է՝ հասցված ոչ միայն զոհվածների ծնողներին ու հերոս նահատակների հիշատակին, այլև՝ բոլոր բանական հայերին: Եթե Աննան նպատակ ուներ՝ կանխելու պատերազմը, ապա տրամաբանորեն նրա ամուսինը պետք է որ հակառակին չձգտեր: Մինչդեռ փաստ է, որ Աննայի կաբլուկի տակ տռճիկ տվող անթրաշն անձամբ է «կանաչ լույս վառել» արյունոտ Իլհամի առաջ՝ Արցախում հետույք պատռելով, թե իբր Արցախը Հայաստան է, և վե՛րջ: Մինչդեռ լավագույն բանը, որ կարող էր անել նախկին լրագրողն ու իսկապես ապացուցել, որ իր կոլեգան անկեղծորեն է «Կանայք հանուն խաղաղության» արշավը ձեռնարկել, նախաստորագրված ու համաձայնեցված փատաթուղթը, որի դրույթներն այսօր երկնագույն երազ են թվում, ստորագրելը կարող էր լինել, որին չգնաց Նիկոլը, որ իշխանությունը պահի, որ մեղադրի բանակին լավ չկռվելու կամ դավաճանելու համար: Աննայի արշավի բուն նպատակն իրականում ոչ թե խաղաղության պահպանումն էր, այլ՝ Նիկոլի հրեշավոր պլանը քողարկելը:
Ինչ վերաբերում է հերոսածին մայրերի սուգը ծաղրելուն,ապա դա ամենավերջին անբարոյականությունն է, որ հայ կինը կարող էր իրեն թույլ տալ:
Հարց՝ Աննան հա՞յ է…