Արցախցիները 30 րոպե ժամանակ են տվել Արայիկ Հարությունյանին. իրենց պահանջը չկատարելու դեպքում կդիմեն գործողությունների


22:07 , 8 հոկտեմբեր, 2022

Ստեփանակերտում Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիները 30 րոպե ժամանակ են տվել նախագահ Արայիկ Հարությունյանին, որ դուրս գա եւ պատսխանի իրենց հարցերին, այլապես կդիմեն գործողությունների:

Նշենք, որ մեծ թվով ոստիկաններ կան նախագահի նստավայրի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտի հրապարակում քաղաքացիները ինքնաբուխ հանրահավաք են անցկացնում: