Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը կցրտի


16:53 , 8 հոկտեմբեր, 2022

Հանրապետության տարածքում`հոկտեմբերի 8-ի և 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի գիշերն առանձին շրջաներում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 8-ի և 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14 +16, վաղը ցերեկը՝ +20 +22 աստիճան։