Ստորացում՝ պատերազմից առաջ


11:50 , 8 հոկտեմբեր, 2022
Եթե կարճ փորձենք գնահատել պրահյան հանդիպումների արդյունքները, որոնց չգոյությունը լավագույնս արտացոլվել է տարածված հայտարարության տեքստում, ապա պետք է արձանագրենք, որ միակ շոշափելի բանը, որը կարելի է արձանագրել այդ հայտարարության մեջ, այն է, որ ադրբեջանաթուրքական տանդեմը փաստացի ստացել է քարտ-բլանշ՝ ցանկացած պահի նոր ագրեսիա իրականացնելու ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, իսկ միակ բանը, որ կարելի կլինի ակնկալել «քաղաքակիրթ» աշխարհից, հերթական ցավակցություններն են լինելու ու պաթոսով լի «հայանպաստ» հայտարարությունները: Հայտարարության «թագն ու պսակը» հանդիսացող տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերահաստատումը՝ շաղաղված ԵՄ սահմանամերձ առաքելության մասին անողնաշար հայտարարութամբ, որի աշխատանքի արդյունավետությունը, փաստորեն, կախվածության մեջ է դրված Ադրբեջանի ցանկությունից, գործնականում ոչինչ չի տալու, չի երաշխավորելու հայաստանյան սուվերեն սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի հարձակումների բացառումը, քանի որ ընդամենը հանգեցնելու է տարածաշրջանում Արևմուտքի գեոպոլիտիկ ազդեցության մեծացմանն ու ՌԴ դուրսմղման արագացմանը՝ բացառելով Հայաստանի համար այդ ամենից բխող որևիցե դրական արդյունք: Դե իսկ Արցախի մասին առհասարակ չարժե անգամ խոսել:

Պրահայում տեղի ունեցած հանդիպումների այսօրինակ խայտառակ արդյունքն իրականում անսպասելի չես համարի՝ նկատի ունենալով այն խայտառակ իրավիճակը, որում հայտնվել էին Նիկոլն ու «Արաբատը»՝ իրենց «գործընկերների» շրջապատում: Պրահայում թուրքերն ու Արևմուտքը հերթական անգամ մաքրեցին իրենց ոտքերը Նիկոլի թրաշի վրա՝ ցույց տալով դավաճանին իր իսկական տեղը:

Նման մի ստորացում էլ, ըստ երևույթին, Նիկոլին Սանկտ Պետերբուրգում է սպասվում, ուր մեկնել է նաև նրա «մեծը»՝ Իլհամը: