Ղրիմի կամրջի հատվածներից մեկում վառելիքով ցիստեռն է այրվում․ երթեւեկությունը դադարեցվել է


09:40 , 8 հոկտեմբեր, 2022

Ղրիմի կամրջի հատվածներից մեկում վառելիքով ցիստեռն է այրվում․ երթեւեկությունը դադարեցվել է։

Նավարկելի կամարները վնասված չեն։ Այս մասին այսօր հայտնել է Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը։

«Նախնական տվյալներով՝ հատվածներից մեկում վառելիքով ցիստեռն է այրվում։ Պատճառների եւ հետեւանքների մասին դեռ վաղ է խոսել։ Աշխատանքներ են տարվում հրդեհը մարելու ուղղությամբ»,-գրել է Կրյուչկովը Telegram-ի իր ալիքում։

Ղրիմի երկաթուղու մամուլի ծառայությունը հայտնել է, որ բեռնատար գնացքի պոչում տեղի է ունեցել վառելիքով ցիստեռնի բռնկում։ «Ժամը 06:05-ին տեխնիկան կեղծ զբաղվածություն է ցույց տվել Կերչի նեղուցով տրանսպորտային անցման երկաթուղային հատվածի երկաթգծերի վրա։ Բեռնատար գնացքի պոչում վառելիքի ցիստեռն է բռնկվել։ Կատարվում են վթարային աշխատանքներ։ Միջադեպի պատճառները պարզվում են»,-ասվում է հաղորդագրության մեջ։