Ցավոք դիվանագիտական հանճարի հետ ունեցած «պատմական» հանդիպումը չի գնահատվել Գերմանիայի կանցլերի կողմից և մնացել է աննկատ


22:14 , 7 հոկտեմբեր, 2022

Գեղական «դիվանագիտություն», իսկական խայտառակություն
Գերմանիա Դաշնային կանցլեր Օլաֆ Շուլցի պաշտոնական կայքում ոչ մի տեղեկություն չկա՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընդմիջումներից մեկի ժամանակ, բուֆետի սեղանի մոտ, պատահական անցնելուց, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին նկատելու, նրա հետ տեղի ունեցած 11 վայրկյան տևողությամբ (ապացույց հանդիսացող տեսանյութը ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում) հանդիպման մասին։ Այդ մասին տեղեկատվություն կա միայն Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական տաղանդը հասել է կատարելության այն աստիճանին, որ 11 վայրկյանի ընթացքում, ոտքի վրա, կարողացել է ոչ միայն «․․․անդրադառնալ հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերին», այլև «Վարչապետը մանրամասներ է փոխանցել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, անդրադարձել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության համարժեք արձագանքը:
Նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում վարչապետն ընդգծել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը»:
Ցավոք այդ դիվանագիտական հանճարի հետ ունեցած «պատմական» հանդիպումը չի գնահատվել Գերմանիայի կանցլերի կողմից և մնացել է աննկատ։
Возможно, это изображение текст «ZURBUNDESREGIERUNG ENGLISH KONTAKT DATENSCHUTZHINWEIS Menü Aktuelles Bundenzler emprangt denspanischen MinisterpräsidentenP Pedro ánchez und den portugiesischen Premierminister António Costa Pressemitteilung7.10.20 Suche Wolfgang mit: Bundeskanzler Scholz empfängt den Ministerpräsidenten der Republik Ungarn, Viktor Orbán Bundesregi Wolfgang Büchner, teil mit: im Wortlaut Pressekonferenzv Bundeskanzler Scholz und dem Ministerpräsident Sánchezanlässlich Sánchez der 25. deutsch spanische Regierungskonsultationen am Oktober 2022 Coruña La Wortlaut Pressestatement von Bundeskanzler Scholz zum Treffen der Europäischen Politischen Gemeinschaft am Oktober 2022 6.10.2022»