Ադրբեջանցի ահաբեկիչ Գուլիևն Ալիևի նստավայրի դիմաց ինքնահրկիզման փորձ է արել


21:12 , 7 հոկտեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

Ադրբեջանցի ահաբեկիչ Շահբազ Գուլիևը, ով 2014թ. Արցախի Քարվաճառի շրջանում, որն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից, սպանել էր 17-ամյա Սմբատ Ցականյանին, Ալիևի նստավայրի դիմաց ինքնահրկիզման փորձ է կատարել: Այդ մասին հաղորդում է Infoteka24-ը: Ոստիկաններն ուժի գործադրմամբ ադրբեջանցի ահաբեկչին նստեցրել են ոստիկանական մեքենա և տարել: