Անրին ասել է՝ ովքեր են առավելագույնս նպաստում Արսենալի հաջողություններին


19:56 , 7 հոկտեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է․

Ֆրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրին կիսվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում «զինագործների» հաջող ելույթի մասին իր կարծիքով։

«Ինձ չզարմացրեց «Արսենալի» մեկնարկը. այժմ դա բոլորովին այլ թիմ է, քան նախորդ մրցաշրջանում: Զինչենկոն, Ժեզուսը և Սալիբան առանցքային դեր են խաղում նրանց հաջողության մեջ։

Ուզում եմ նաև նշել Ջակայի առաջընթացը։ Գրանիտը ամեն հանդիպումից հետո ավելի ու ավելի լավ է խաղում»,- ասել է Թիերին The Mirror-ին:

Անգլիայի Պրեմիեր լիգայի ութ տուրից հետո «Արսենալը» վաստակել է 21 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։