Կարեն Անդրեասյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ


17:12 , 7 հոկտեմբեր, 2022

Կարեն Անդրեասյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։ Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհդրից․ «ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով ԲԴԽ նախագահ է ընտրվել Խորհրդի նորընտիր գիտնական անդամ Կարեն Անդրեասյանը»: