Բեյոնսեն՝ նոր տեսահոլովակի նկարահանումների ժամանակ


22:37 , 31 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Վերջերս երգչուհի Բեյոնսեն Բրուքլինում նոր տեսահոլովակ է նկարահանել և ցանկացողներին հնարավորություն է տվել հետևել դրա նկարահանման գործընթացին՝ համացանցի միջոցով: Այս մասին հաղորդում է Speltnik.ru կայքը:

Նկարահանման հրապարակում երգչուհուն ընկերակցել են բրիտանացի մոդել Ջորդան Դանը, ամերիկացի դերասանուհի Ջեսիքա Ուայթը, իսկ նոր գործի ռեժիսորը լուսանկարիչ Թերի Ռիչարդսոնն է:

Կոնի Այլենդում նկարահանման խումբը, ըստ ականատեսների, մեկ ժամ է անցկացրել: Այդ ընթացքում Բեյոնսեն հասցրել է պարել երկրպագուների հետ և վայելել ատրակցիոնները:

Ըստ լուրերի՝ դա կլինի XO սինգլի տեսահոլովակը, սակայն դեռևս ո՛չ երգչուհին, ո՛չ նրա ներկայացուցիչները դա չեն հաստատում: