Մակրոնի ու Միշելի միջնորդությամբ ոչ մի հարց դեռ տեղից չի շարժվել հայ-ադրբեջանական-թուրքական օրակարգում


10:27 , 7 հոկտեմբեր, 2022
Մակրոնի ու Միշելի միջնորդությամբ ոչ մի հարց դեռ տեղից չի շարժվել հայ-ադրբեջանական-թուրքական օրակարգում:
Մակրոնը 2020 ի պատերազմի օրերին նույնպես 'միջնորդ' էր, Պուծինի հետ խոսում ու խոսում էր, ի՞նչ եղավ հետո...
Մենք նաև ականատեսն ենք Մակրոնի 'միջնորդությանը' ուկրաինական պատերազմից առաջ ու հետո:
Այս աշխարհում կա ՄԵԿ հարց լուծող երկիր, որի անունն է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Մակրոնն ու Միշելը մանր չարչիներ են, Ալիևի ու Էրդողանի հետ մանր մունր առևտուր են անում: Պուծինի գազը Ալիևի խողովակներով հասցնեն Եվրոպա, սա է սրանց փորացավը:
Մեկ տարի առաջ Էրդողանը Մակրոնին ինչ վիրավորանք ասես չտվեց, այսօր իրար հետ ջան ջիգյար են անում:
Այս անողնաշարության արդյունքն է նաև Ուկրաինան:
Թե բա քաղաքացիական դիտորդական առաքելություն:
1994 ին զինադադար կնքեցին, որ Բաքու Ջեյհանը կառուցվի:
Հավաստի ավանդույթները շարունակվում են:
ՀԳ:
Եվ մի բան էլ: Ողջ արևմտյան բիզնեսը հեռացել է
Ռուսաստանից, իսկ ֆրանսիական գիգանտները, Աշանը, Լերուան ու Դանոնը դեռ Ռուսաստանում են...