Մի նկարի պատմություն. հայ ժողովրդի բոլոր թշնամիները մի կադրում, մի սեղանի շուրջ


18:19 , 6 հոկտեմբեր, 2022

Մի նկարի պատմություն. հայ ժողովրդի բոլոր թշնամիները մի կադրում, մի սեղանի շուրջ
Նկարում ձախից աջ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան (հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն իրականացրած, Հայաստանի տարածքների վրա հիմնված պետության ղեկավար, ով Բաքվում 2020 թվականի դեկտեմբերին Իլհամ Ալիևի հետ ընդունել է 44-օրյա պատերազմի զորահանդեսը), Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, ով ստորագրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հայտարարություն և մտադիր է Հայաստանը հանձնել Թուրքիայի և Ադրբեջանի տիրապետությանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան, ով հանդիսացել է Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ, իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն առաջին անգամ հայտնվել է հայ ժողովրդի ոտքերի տակ, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, ով խախտելով Հայաստանի հետ ունեցած նախնական պայմանավորվածությունները, գործարքի է գնացել Իլհամ Ալիևի հետ և գաղտնի կերպով Ադրբեջանին է փոխանցել հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին։
Նշված պետություններից Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, իսկ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցված են` նշված միջադեպից հետո։