Եվրոպան միացավ մարդասպան Ալիևին


10:38 , 6 հոկտեմբեր, 2022
Եվրախորհդարանի փոխնախագահ, Արտաքին հարաբերութությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոսեպ Բորելի անկեղծությունն ապշեցրել է եվրախորհդարանի պատգամավոներին՝ անկեղծություն, որից Հայաստանն ու հայաստանցիները ուղղակի պարտավոր են հետևություններ անել:

Մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակման ու որոշ տարածքների օկուպացման փաստը խոստովանելով՝ Բորելը հայտարարել է, որ չնայած դրան՝ Եվրամիությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ, այդ թվում՝ գազային պայմանագրի չեղարկում կամ սառեցում չի դիտարկում: Միաժամանակ Բորելը գազի և արյան միջև համեմատությունը բացարձակապես անհեթեթ է համարել, իսկ պատգամավորներից շատերի այն պնդմանն ու հարցադրմանը, թե Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անում է այն, ինչ Ռուսաստանը՝ Ուկրաինայի, ինչո՞ւ է Միությունը մի դեպքում վճռական, մյուս դեպքում երկչոտ քայլեր ձեռնարկում, Բորելը պատասխանել է. «Մենք միայն որոշակի հնարավորություններ ունենք մեր ձեռքում…»:

Բորելի խոսքերը, իհարկե, ոչ մի կերպ չեն նպաստելու Հայաստանում Արևմուտքի նկատմամբ սեր քարոզող գրանտակեր հանրույթի գործերի առաջխաղացմանը, քանի որ օրեցօր անմրցունակ են դառնում նրանց այն «փաստարկները», թե Արևմուտքը Հայաստանին ուզում է աջակցել, բայց Հայաստանը չի սեղմում նույն Եվրոպայի մեկնած ձեռքը: Եվրոպացի բարձրաստիճան չինովնիկի խոսքերը փաստում են, որ Արևմուտքի քաղաքակնությունը ոչ միայն երկերեսայնություն է իր մեջ սքողում, այլև բացարձակապես չի համապատասխանում այն՝ իրենց կողմից որպես առաջնահերթություն հռչակված արժեհամակարգին, որի դրոշը ձեռքին պարզած՝ Արևմուտքը փաստացի ստրկացնում է մնացյալ աշխարհը: Իհարկե, խոշոր հաշվով միշտ էլ ադպես է եղել ու լինելու է, ուղղակի վտանգավորն այն է, որ նույնիսկ այսքանից հետո էլ մեզանում կգնվեն մարդիկ, որոնք կփորձեն արդարացնել նման դիրքորոշումը՝ շարունակելով Եվրոպային հռչակել՝ հումանզմի կամ արդարության առաջամարտիկ:

Հայերիս համար, իհարկե, անակնկալ չի կարող դիտարկվել Բորելի վերոհիշյալ կեցվածքը՝ առնվազն աչքի տակ ունենալով 44-օրյա պատերազմի ընթացքում Արևմուտքի դրսևորած կեցվածքը: Նրանք ներել էին Ալիևին երեկ, ներում են այսօր ու ներելու են վաղը,ո ւ սա՝այնքան ժամանակ, քանի դեռ Ապշերոնից ծորում է նավթը՝ զրոյացնելով հայի արյան գինը:

Արյունոտ նավթի ջերմատվությունն ավելի բարձր է երևի,գազի կալորիականությունն էլ՝ տեղը,բայց այդ դեպքում՝ հարց՝իսկ ի՞նչ եղավ հայոց ժողովրդավարությունը, որը շատ են սիրում գովերգել արևմտյան չինովնիկները: