Բրյուսելը պատրաստվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի նիստ անցկացնել մինչև հոկտեմբերի վերջ. Բորել


00:22 , 6 հոկտեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

Բրյուսելը պատրաստվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի նիստ անցկացնել մինչև հոկտեմբերի վերջ։

Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Մենք աշխատում ենք, որպեսզի «սահմանային հանձնաժողովի» նիստը տեղի ունենա Բրյուսելում մինչև այս ամսվա վերջ»,- ասել է նա։