18:56 , 31 օգոստոս, 2013
Փակ շուկայի մշակութային վանդալիզմի մեջ պատասխանատու են քաղաքապետը, գլխավոր ճարտարապետը և մշակույթի նախարարը, որոնք բացի մի քանի անհոդաբաշխ նախադասություններից` մատը մատին չտվեցին մեր մշակույթը պահպանելու համար։
Իհարկե, սեփականատերը պատասխանատու է, բայց ո՞ւր է պետությունը։ Գուցե մահացե՞լ է, բայց մեզ չեն ասում, որ տրամադրություններս չգցենք։
Երբ Նախիջևանում ադրբեջանցիները քանդում էին մեր հուշարձանները, ինչքան մտավորական ու քաղաքական գործիչ էր բարձրաձայնում նրանց բարբարոս լինելու մասին։
Բա մենք ո՞վ ենք, ո՞վ։