Ալիևն ասել է, թե Ղարաբաղում ապրող հայերը «իրենց» քաղաքացիներն են և միջազգային որևէ կենտրոնի հետ չեն քննարկելու, թե ինչպես են կարգավորելու նրանց կյանքը


14:11 , 5 հոկտեմբեր, 2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի օկուպացիայի տակ գտնվող Ակնայի շրջանում անդրադարձել է արցախահայության հարցին, գրում է haqqin.az-ը:

«Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում ապրող հայերը մեր քաղաքացիներն են, և մենք միջազգային որևէ կենտրոնի հետ չենք քննարկելու, թե ինչպես ենք կարգավորելու նրանց կյանքը»,-հայտնել է Ալիևը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի քաղաքաշինության ազգային համաժողովում: