Իրադարձությունների տրամաբանական շղթան, և ինչի՞ց են երկյուղում Ադրբեջանն ու Թուրքիան


10:52 , 5 հոկտեմբեր, 2022
Իրադարձությունների տրամաբանական շղթան, և ինչի՞ց են երկյուղում Ադրբեջանն ու Թուրքիան
1. Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպմանը եռակողմ պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև, որ մինչև սեպտեմբերի 30-ն Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին:
2. Ադրբեջանը մինչև նշված ժամկետը չի կատարում ձեռք բերված պայմանավորվածությունը։ Ավելին, սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տեսանյութ է տարածվում ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների խմբակային մահապատժի վերաբերյալ, որն ունենում է նաև միջազգային լայն արձագանքներ:
3. Հոկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարը սոցցանցային գրառումներով հայտարարում են, որ Ադրբեջանը հերթական անգամ չի կատարել ռազմագերիներին վերադարձնելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունները:
4. Ինտենսիվ կուլիսային բազմաշերտ բանակցություններին զուգահեռ՝ հոկտեմբերի 3-ին Հայկական ժամանակ օրաթերթում մեկնարկում է «Ինչ են ուզում...» խորագրով հոդվածաշարը, որի՝ Ադրբեջանի և Ռուսաստանի վերաբերյալ հրապարակումների արտաքին ֆոնը կարելի է դիտարկել նաև՝ որպես հայկական կողմից ԱՄՆ-ի միջնորդական հնարավորությունների փորձարկմանը միտված քաղաքական ուղերձ-քայլ։
5. Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը վերադարձնում է հայ ռազմագերիներին, ինչպես և վերջին հրադադարի դեպքում, խուսափելով ընդգծել ամերիկյան միջնորդական ջանքերի հաջողման հանգամանքը։
Հ.Գ. Զուգահեռաբար ադրբեջանական և թուրքական քաղաքական և քարոզչական հարթություններում փորձ է արվում հնարավորինս նսեմացնել, դրանով իսկ կանխել ԱՄՆ-ի միջնորդական դերակատարման զարգացումն ինչպես հարավկովկասյան, այնպես էլ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացներում։