Աշտարակ–Ագարակ ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորակը


18:16 , 31 օգոստոս, 2013

Emedia.am-ը գրում է.

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հաղորդում է ԱԻՆ մամլո ծառայությունը:

Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2107» մակնիշի 35PO518 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորակը:

Հրշեջ–փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Բ. Խ.-ին (1980 թ.), ով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ԲԿ:
Ըսկ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: