Բռնության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Կանադայի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի պատերազմական հանցագործության մասին


11:41 , 4 հոկտեմբեր, 2022

Tert.am-ը գրում է.

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջոլին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին հաղորդումները խորապես մտահոգիչ են:

«Նման բռնության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ տարածաշրջանը պետք է վերադառնա կայուն իրավիճակի»,- գրել է Ջոլին:

Հոկտեմբերի 2-ին սոցիալական ցանցերում տեսանյութ տարածվեց, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցին զինծառայողները դաժանաբար գնդակահարում մի խումբ հայ ռազմագերիների: