Թուրքի պատասխանը՝ «խաղաղասեր հայերին»


14:10 , 3 հոկտեմբեր, 2022
Հայաստանյան իշխանական իսթեբլիշմենթի գրեթե բոլոր կարկառուններն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ կապված թշնամու անմարդկային պատերազմական հանցագործությունների հետ. այնպիսի տպավարություն է, որ նիկոլփաշինյանականները միայն հայ գերիների նկատմամբ ազերիների դրսևորած անմարդկային վերաբերմունքն ի ցույց դրած տեսանյութերից հետո հասկացան՝ ով է թուրքը, ինչպիսի գազան է ազերին:

Հարց է առաջանում՝ ուղղված «խաղաղության օրակարգի» այն ջատագովներին, որոնք այսօր փորձում են իբր հնչեղություն տալ ազերիների հանցագործություններին՝ դրանով փորձելով փրկել սեփական դեմքը: Իսկ հարցը հետևյալն է՝ դուք ձեր մեղքի բաժինը կատարվածում, կատարվողում ու դեռ կատարվելիքում ոչ մի կերպ չե՞ք նշմարում: Պատմոթյուն չե՞ք կարդացել, չգիտե՞ք՝ ինչ է լինում այն հայերի հետ, որոնք տրվում են թուրքի ողորմածությանը կամ հավատում են խաղաղության մասին թշնամու բստրած լոլոներին՝ լոլոներ, որոնք վերջին տարիներին բարբաջում են ՔՊ-ականները, իսկ նրանցից ոմանք՝ մտքում հաշվում այդ խաղաղությունից ստացվելիք նյութական օգուտները: Փոխարենը սրի դեմ սուր հանելու, դաժանության դեմ՝ ջախջախիչ բազուկ, ցայսօր շարունակվում են խաղաղության մասին բարբաջանբքները, որի դրսևորման ամենաթարմ օրինակն ասենք Ռուբինյան Ռուբիկի վերջին հարցազրույցն էր՝ «Ազատությանը»:

Փաստ է՝ որքան զիջող կամ խաղաղասեր է դառնում հայը, այնքան մեծ դաժանություն է դրսևորում հայի արյան ծարավ թուրքը: Թուրքն անմիջապես «փափկում է» միայն այն ժամանակ, երբ ստանում է ադեկվատ պատասխան՝ մի բան, որն երբեք տեղի չի ունենա, քանի դեռ իշխանության է ենոքավանցի Նիկոլը: