18:40 , 31 օգոստոս, 2013Մեր օրերում բնական աղետները և քաղաքացիական բախումները բավականին հաճախ են տեղի ունենում: Երբեմն մենք լսում ենք նաև տարօրինակ պատմություններ, որոնցում մարդիկ զարմանալի կերպով կարողանում են հաղթել մահին: Անշուշտ ամեն օր շատ մարդիկ հաղթահարում են մտավոր և ֆիզիկական հիվանդություններ, սակայն այս ցուցակում ներկայացված են պատմության ընթացքում գրանցված ամենազարմանալի դեպքերը, երբ հաջողվել է անհավանական կերպով փրկվել:
1. Փոլ Թեմպլեր

Փոլ Թեմպլերը տարիներ շարունակ ծառայել էր բրիտանական բանակում և բազում արկածային ճանապարհորդություններ էր կատարել: Նա որոշեց վերադառնալ հայրենի Զիմբաբվե և դառնալ գետային զբոսաշրջավար: Զբոսաշրջիկների հետ հերթական ուղևորություններից մեկի ժամանակ նրա վրա հարձակվեց Աֆրիկայի ամենավտանգավոր կենդանիներից մեկը` ցուլ-գետաձին: Քիչ էր մնում` կենդանին շրջեր նավերից մեկը և մի այլ զբոսավարի շպրտեր վտանգավոր ջրերի մեջ: Այդ պահին Թեմպլերը շտապեց օգնել իր գործընկերոջը, սակայն վիթխարի գետաձին նրանց միջև ելավ և երախի մեջ առավ Թեմպլերի գլուխը: Նա Թեմպլերին իր հետ ջրի հատակը տարավ: Ջրի հատակին Թեմպլերին ինչ-որ կերպ հաջողվել էր դուրս պրծնել գետաձիու երախից և լողալով բարձրանալ ջրի մակերես: Սակայն կատաղի պայքարը դեռևս ավարտված չէր: Գետաձին հետևեց նրան և շարունակեց իր հարձակումները: Ի վերջո Թեմպլերին հաջողվեց խույս տալ նրանից: Նա 7 ժամ տևողությամբ վիրահատության ենթարկվեց: Կազդուրվելուց հետո նա ձեռք չքաշեց էքստրեմալ զբաղմունքներից: Դրանից հետո էլ շարունակեց արշավախմբեր առաջնորդել աֆրիկյան ուղևորությունների ժամանակ:
2. Անդերի ավիավթարը

1972 թ.-ի հոկտեմբերի 13-ին Ուրուգվայական օդուժը Անդերով թռիչք էր կատարում ինքնաթիռով: Ճանապարհի կեսին ինքնաթիռը ավիավթարի ենթարկվեց: Դրանում կար 45 ուղևոր: Ուղևորների մի մասը տեղում մահացավ ավիավթարից, մյուս մասն էլ որոշ ժամանակ անց մահացավ ցրտից և ստացած վնասվածքներից: Նրանք, ում հաջողվել էր ողջ մնալ, այլ ելք չունեին, քան սնվել մահացած ուղևորների դիակներով և հարմարվել ծայրահեղ բարդ կենսապայմաններին: Այն փոքրաթիվ ուղևորներին, որոնց հաջողվել էր փրկվել, հայտնաբերեցին ավիավթարից տասը շաբաթ անց և անմիջապես օգնություն ցուցաբերեցին:
3. Ջուլիան Կեպկե

1971 թ.-ի դեկտեմբերի 24-ի թռիչքից կենդանի մնացած միակ ուղևորը 17-ամյա Ջուլիանն էր: Ինքնաթիռում 93 մարդ կար, սակայն միայն նրան էր վիիճակված փրկվել այս աղետից: Ինքնաթիռը ավիավթարի էր ենթարկվել: Ջուլիանը, իր նստատեղից կառչած, դուրս էր ընկել ինքնաթիռից: Նա երեք կմ ներքև էր ընկել` վայրէջք կատարելով խիտ թփուտների մեջ: Նրա մի աչքը չէր տեսնում, անրակը կոտրվել էր: Բազում վնասվածքներ էր ստացել: Ջուլիանի հայրը կենսաբան էր, և աղջիկը սովորել էր նրանից, որ վերքերը պետք է լվանալ ջրով: Ջուլիանը` հագին սանդալներ ու մինի կիսաշրջազգեստ, ինը օր շարունակ քայլեց, մինչև որ հասավ մի խրճիթի: Այնտեղ նա կարողացավ վերքերը լվանալու համար ջուր գտնել, մանրակրկիտ լվանալուց հետո նրան այլ բան չէր մնում, քան սպասել, մինչև կհայտնվեր տան տերը: Ի վերջո նա և իր հայրը գտան իրար: Այս պատահարից հետո աղջիկը բուժում անցավ և շարունակեց ուսումը կենդանաբան դառնալու համար:
4. Դուգլաս Մոուսոն

Այս ավստրալիացին անտարկտիկական ուսումնասիրությունների հերոսական դարաշրջանի կարկառուն կերպարներից է: Նրա արշավանքը սկսեց 1911 թ.-ի դեկտեմբեր ամսին: Քիչ էր մնում, որ դա դառնար նրա վերջին արկածը: Նա իր թիմի միակ մարդն էր, ով ողջ մնաց: Նրա թիմակիցներ լեյտենանտ Նինիսը և Խավիեր Մերցը մահացան: Խավիեր Մերցը շան լյարդ էր կերել և թունավորում էր ստացել: Այդ ժամանակ դեռ հայտնի չէր, որ շան լյարդի մեջ մեծ քանակությամբ A վիտամին էր պարունակվում: Այդքան մեծ քանկությամբ վիտամին A –ի ընդունումը կարող է լուրջ վնասներ պատճառել մարդկային օրգանիզմին: Դրան գումարվել էր նաև թուլությունն ու ցուրտը, ինչին Մերցի օրգանիզմը այլևս չէր կարողացել դիմակայել: Իսկ լեյտենանտ Նինիսը սառույցի վրայով ընթանալիս ընկել էր ու սառույցը ճեղքվել էր` «կուլ տալով» նրան: Չնայած բոլոր պաշարներն արդեն սպառվել էին, դա չընկճեց Մոուսոնին, և նա շարունակեց ճանապարհը միայնակ: Նրան հաջողվեց հաղթահարել բոլոր դժվարությունները և հետ գնալ, սակայն արշավի ավարտին նրա վիճակն այնքան ծանր էր, որ նրան ճանաչելն անգամ դժվար էր:
5. Ջոն Մաքքեյն

Այս հայտնի քաղաքական գործչին չհաջողվեց հաղթանակ տանել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, սակայն նա ավելի կարևոր հաղթանակ է գրանցել իր կյանքի ընթացքում. նա կարողացել է հաղթել մահին: Նա մասնակցել է Վիետնամի պատերազմին: 1967 թ.-ի հոկտեմբերին Մաքքեյնը գերեվարվել է և տանջանքների է ենթարկվել վիետնամցիների կողմից: Հինգ տարի շարունակ նա կրել է ռազմագերու ծանր տանջանքները, որոնք այնքան անտանելի էին, որ նա անգամ ինքնասպանության փորձ է կատարել: Սակայն նրան վիճակված էր պայքարել իր կյանքի համար և ի վերջո ազատություն ստանալով` դառնալ ԱՄՆ նախագահի թեկնածու:
6. Ալեքսանդր Սելքիրկ

1704 թ.-ին այս շոտլանդացի տղամարդուն թողել էին Խաղաղ օվկիանոսի մերձակա անմարդաբնակ կղզում: Նա անախորժություններ էր ստեղծել արշավախմբի հետ նավարկելիս, և նրան որոշել էին այսպես պատժել: Ալեքսանդրի մոտ կար մի մուշկետ, վառոդ, ատաղձագործական գործիքներ, դանակ, Աստվածաշունչ և որոշ հագուստներ: Ահա այն ամենը, ինչ նա իր հետ վերցրել էր նավից: Նա ամայի կղզում մենության մեջ անցկացրեց չորս տարի չորս ամիս: 1709 թ.-ին մի անգլիական նավի անձնակազմ գտավ նրան և տարավ ամայի կղզուց:
7. Վենսեսլաո Մոգել

Մեքսիկայի հեղափոխության արդյունքում բազում մարդիկ մահացան, սակայն Վենսեսլաո Մոգելին վիճակված էր կռիվ տալ մահի դեմ: 1915 թ.-ի մարտի 18-ին այս երիտասարդին գերի վերցրին զորամիավորումներից մեկի անդամները: Նրանք ութ կրակոց արձակեցին Վենսեսլաոյի վրա: Այս ամբողջ ընթացքում նա պայքարում էր փրկվելու համար: Նրան կրակողները հեռացան: Նրանք չէին էլ կարող պատկերացնել, որ այդքան կրակոցներից հետո Վենսեսլաոն կարող էր ողջ մնալ: Նրան հաջողվեց այդ վիճակում փախնել այն վայրից, ուր նրան բերել էին զորամիավորման անդամները:
8. Հավ Մայքը

Այս թռչունն ապացուցեց, որ հավը կարող է վազվզել անգամ կացնահարված վիճակում: Տիկին Օլսոնը իր ամուսնուն ուղարկեց բակ, որպեսզի նա ընթրիքի համար հավ մորթեր: Օլսոնի ամուսինը կացինն իջեցրեց հավի վզին, սակայն նա վատ էր նշան բռնել, ինչի արդյունքում էլ հավը ողջ մնաց, թեպետ լուրջ վնասվածք էր ստացել: Այս դեպքից հետո Մայք անունով հավն ապրեց ևս 18 ամիս: Նա գրավել էր հանրության ուշադրությունը: Մարդիկ տեսնում էին, թե ինչպես էր հավը տանջվում կացնահարումից հետո, սակայն նրանք, միևնույնն է, ապշած էին, որ այն կացնի այդպիսի ուժեղ հարվածից կարողացել էր փրկվել:
9. Սոֆի Թաքեր

2008 թ.-ի նոյեմբերին այս ավստրալիական շունը ընկել էր զբոսանավից, երբ նրա տերերը արձակուրդի ընթացքում նավարկում էին: Տերերը որոշել էին շանը իրենց հետ նավ տանել, սակայն ինչպես արդեն ասացինք, այն երկար չմնաց նավի վրա և շուտով ջուրն ընկավ: Այդ ժամանակ շունը չորս տարեկան էր: Նրան հաջողվեց լողալով անցնել 8 կմ: Սա իսկական խիզախություն էր, եթե հաշվի առնենք, որ ջրում լող էին տալիս շնաձկները: Շունը լողալով հասավ Քուինսլենդ կոչվող մոտակա կղզին: Ի վերջո նրա տերերը որոշ ժամանակ անց գտան նրան: Դրանից հետո շան արկածները հրապարակային դարձան ու գրավեցին շատերի ուշադրությունը: