Ռուբիկի այլասերված հոգեբանությունը


11:13 , 3 հոկտեմբեր, 2022
Ռուբինյան Ռուբոն «Ազատության» հետ զրույցում բացահայտել է որոշ տերմինների հանդեպ իր ունեցած վերաբերմունքը:

«…Ես, օրինակ, տեսնում եմ, այդ թվում՝ նախկին նախագահների միջև բանավեճի կոնտեքստում շատ է հնչում «կապիտուլյացիա» բառը։ Ես կտրականապես համաձայն չեմ այդ բառի գործածմանը ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության համատեքստում, այլ ընդհանրապես ցանկացած լուծման համատեքստում»,-ասել է Ռուբիկը՝ հավելելով՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա չէր, իսկ Հայաստանի Հանրապետությունը և՛ ինքնիշխանությունը, և՛ տարածքային ամբողջականությունն ամեն գնով պահելու է:

Ցավն այն է, որ Ռուբոյի՝ «կապիտուլյացիա» եզրույթի վերաբերյալ նման այլասերված պատկերացումը գալիս է ոչ միայն նրա՝ «կրուտիտ» լինելու ձգտումից, այլև, որ ամենավտանգավորն է, ներքին համոզումից. Արցախն երբեք սրա ու սրա նմանների համար Հայաստան չի եղել, Քարվաճառն երբեք հայոց հող չի հանդիսացել, իսկ «Շուշին» այդպես էլ «Շուշա» է մնացել:

Մյուս կողմից՝ պնդումը, թե կապիտուլյացիա տեղի չի ունեցել, քանի որ Հայասատնը կարողացել է պահպանել ու պահպանելու է իր տարածքային ամբողջականությունն ու իքիշխանոթյունը, ավելի քան լկտի սուտ է (Նիկոլի սիրած ձևակերպումն է) նախ՝ քանի որ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր կիլոմետրեր են օկուպացվել ազերիների կողմից արդեն ՀՀ սուվերեն տարածքից ու շարունակում են օկուպացվել նույն այդ նոյեմբերի 9-10-ի պայմանագրի հետևանքով առաջ եկած ռեալների հետևանքով, ապա՝ պետության ինքնիշխանությունն այսօր իջեցվել է այնաստիճան ցածր մակարդակի, որ սրանից անդին այլևս պետության կորուստն է, չգոյությունն ու նոր ցեղասպանությունը: Այսինքն՝ ներկայումս Հայաստանը բուտաֆորիա է, և ցավն այն է, որ ամպագոռգոռ հայտարարություններով հանդես է գալիս մեկը, ով մասնիկն է այն հրոսակախմբի, որի ապաշնորհության ու հայադավության հետևանքով Հայաստանը վերածվել է անտեր ձորի:

Էս կարգի էլ անբարոյականությո՞ւն…