Շրջափակման սպառնալիքի պատճառով զորքը դուրս է բերվել Լիմանից. ՌԴ ՊՆ


18:56 , 1 հոկտեմբեր, 2022

Tert.am-ը գրում է.

Շրջափակման սպառնալիքի պատճառով դաշնակից ուժերը լքել են Լիման ավանը, զորքը նահանջել է դեպի առավել շահավետ գծեր: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:

Գերատեսչությունը նշել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի 66-րդ և 93-րդ բրիգադների դիրքերին հասցված հարվածների արդյունքում ոչնչացվել է ավելի քան 200 զինծառայող, 5 տանկ և 9 հետևակի մարտական մեքենա:

«Չնայած կրած կորուստներին՝ ունենալով ուժերի և միջոցների զգալի առավելություն, հակառակորդը պահեստազոր է բերել և շարունակել հարձակողական գործողությունն այս ուղղությամբ»,- հավելեց ՊՆ-ն։