Պետք է դիմագրավել ՀՀ–ին սպառնացող նոր կապիտուլյացիային, պատրաստ լինենք ամեն տեղ՝ սահմաններին, մեր քաղաքների փողոցներում ու հատկապես Երևանում․ Իշխան Սաղաթելյան


16:26 , 1 հոկտեմբեր, 2022

Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրառում է արել, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երեկ տված հարցազրույցին։
«Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ այս իշխանություններն առաջնորդվում են դեպի սպանդանոց գնացող անասունի հոգեբանությամբ։ Սա անարգանք է սեփական ժողովրդի, պետականության, անկախության նկատմամբ։ Անպատասխանատվություն և հեգնանք 5000-ամյա ժողովրդի ճակատագրի նկատմամբ։
Անիմաստ է առանձին թեզերով անդրադառնալ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի նախօրեին հնչեցրած հիմարություններին, քանի որ դա, ըստ էության, ոչ այլ ինչ էր, քան կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: