Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ․ առաջարկվել է հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ


15:29 , 1 հոկտեմբեր, 2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է ԱՀ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք հնարավոր քայլերը։

Քննարկումների արդյունքում խորհրդարանական ուժերի կողմից առաջարկվել է հրավիրել ԱՀ անվտանգության խորհրդի  նիստ։