Մեհրիբանի պատվերը՝ Աննային


16:10 , 1 հոկտեմբեր, 2022
Դարը թվականից չտարբերող «առաջին տիկին» Աննան, սեփական անգրագիտությունը խայտառակած ստատուսում «վերլուծելով» հայոց պատմության հերոսական քառուղիներում պայքարած հայ կնոջ թողած հետքը, եկել է այն եզրահանգմանը, որ ինքը սխալ է արել, որ «Էրատո» է ստեղծել՝ պատճառ դառնալով մի խումբ կանանց հայհոյվելու՝միաժամանակ մատղաշ սերնդին խորհուրդ տալով չհավատալ հայ կնոջ հերոսական կերպարին. դրա չգոյության ապացույցը «Էրատոյի» թողած հետքն է:

Աննայի մտքի գոհարներն ընթերցելիս թվում է՝գործ ունենք երկար սպասված ինքնախոստովանության հետ առ այն, որ իսկապես չարժեր բացառապես սեփական փիառի համար ստեղծել մի ինչ-որ դավաճան թագուհու անվամբ անհասկանալի խումբ ու տպավորություն ստեղծել, թե հայրենիք ես պաշպանում այն դեպքում,երբ հայրենիք էիր հանձնում: Բայց այստեղ վտանգավորն այն է, որ Աննան իր այդ ինքնախոստովանական ուղերձը հղել է՝ միաժամանակ վարկաբեկելով հայ կնոջ պայքարող կերպարը՝ այն այլասերելով ու ծաղրելով, հայոց պատմագիտիությունն ու պատմությունը սուտ հանելով, Մեհիբանին հաճոյանալով: Միայն թուրքն է,որ կարող է քար նետել իր օջախը զենքը ձեռքին պաշտպանող հայ կնոջ վրա:

Աննան, կարելի է ասել, իր ադրբեջանցի ընկերուհու պատվերով է այս չարաբաստիկ ստատուսը մոգոնել՝ աղավաղելու համար հայոց դիմագիծն ու հաճոյանալու իրեն հարստացրած Իլհամի կնոջը:

Փողին մուննաթ…