Բա եթե «առաջին տիկինն» է էս կարգի անգրագետ, որ թիվը դարից չի տարբերում, բա շարքային ՔՊ-ականներից ի՞նչ պահանջենք


14:44 , 1 հոկտեմբեր, 2022
Մ.թ.ա 5-8 դարերում հայոց աշխարհը Էրատո անվամբ «հայոց թացուհի» ունեցե՞լ է: Հարցը թերևս զավեշտի է նման, բայց արի ու տես, որ Նիկոլի կնիկ անգրագետ Աննան իր՝ խոստովանական բնույթի ստատուսում հենց դա էլ պնդել է՝ անդրադառնալով տխրահռչակ «Էրատո» ջոկատի ձևավորման պատմությանը:«… Այսպես, տարբեր մոտիվացիաներով զինվորագրված կանանց ջոկատ՝ անվանակոչված մ.թ.ա. 5-8-րդ դարերի Հայոց թացուհի Էրատոյի անունով»,-իր անգրագիտությունն է ի ցույց դրել սեփական կնոջից ոչնչով չտարբերվող Նիկոլի «Էրատոն»:

Փաստորեն՝ Աննան «Վիկիպեդիայից» օգտվել էլ չգիտի, որ բացեր ու կարդար, տեղեկանար, որ խոսքը ոչ թե մ.թ.ա 5-8-րդ դարերի մասին է,այլ՝ թվի: «Էրատո, Հայոց թագուհի մ.թ.ա. մոտ 8-5, մ.թ.ա. 2 - մ.թ. 1, մոտ 6-12»-գրում է «Վիկիպեդիան», այնինչ լիովին զուրկ լինելով պատմագիտական տարրական գիտելիքներից՝ Աննան թվականը շփոթել է դարի հետ:

Աննայի այս ստատուսը լավագույնս է ի ցույց դնում երկրում առկա տխուր վիճակի այն հիմնապատճառները, որոնց հետևանքով կանգնել ենք լինել-չլինելու առաջ: Բա եթե «առաջին տիկինն» է էս կարգի անգրագետ, շարքային ՔՊ-ականներից ի՞նչ պահանջենք:
Աննայի ֆոնին, փաստորեն, «Նավակ ճոճողը» ակադեմիկոս է: