Չելսին 2023թ․ կարող է պայմանագիր չկնքել Նկունկուի հետ․ բուժզննումն ապահովության համար էր


13:15 , 1 հոկտեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է․

«ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն բուժզննում է անցել «Չելսիի» համար, բայց դա ամենևին չի նշանակում, որ ֆրանսիացու տրանսֆերը կկայանա։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետնենբերգը։

Աղբյուրի փոխանցմամբ, բուժզննումը նախատեսված չի եղել «Չելսի» տեղափոխության համար, պարզապես լոնդոնցիները որոշել են նախապես ապահովագրվել։ Անկասկած, ակումբը ցանկանում է ֆրանսիացու հետ պայմանագիր կնքել, բայց դեռևս վերջնական որոշում չկա, ոչ էլ նախնական պայմանագիր է ստորագրվել։

Նկունկուն իր ներկայիս ակումբ է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ-ից 2019 թվականին և անցկացրած 134 խաղում դարձել է 47 գոլի հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում նա Բունդեսլիգայի 33 խաղում դարձել է 20 գոլի հեղինակ։