vՌուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հանրաքվեները դատապարտող ԱՄՆ բանաձեւի նախագծի վրա


00:43 , 1 հոկտեմբեր, 2022

Ռուսաստանի Դաշնությունը վետո է կիրառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հանրաքվեները դատապարտող ԱՄՆ-ի բանաձևի նախագծի վրա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Նշվում է, որ ձեռնպահ են մնացել Բրազիլիան, Գաբոնը, Հնդկաստանը եւ Չինաստանը։ Բանաձևին կողմ են քվեարկել Ալբանիան, Մեծ Բրիտանիան, Գանան, Իռլանդիան, Քենիան, Մեքսիկան, Նորվեգիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։

Ավելի վաղ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության էր ներկայացրել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեները դատապարտող բանաձեւի նախագիծ։ ՏԱՍՍ-ի թղթակցի փոխանցմամբ՝ փաստաթուղթը պատրաստել են Ալբանիան եւ ԱՄՆ-ը։ Այն պարունակում է մեղադրանքներ Մոսկվայի հասցեին։