Բաքուն հայտարարել է, որ Վարանդայի շրջանում ականի վրա երկու ադրբեջանցի է պայթել


00:03 , 1 հոկտեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի շրջանում (Ֆիզուլի) ականի վրա երկու ադրբեջանցի է պայթել, հայտնում է Sputnik Ադրբեջանը։ 

«Պայթյունի հետևանքով զոհվել են 37-ամյա Ամիդ Ասադովը և 15-ամյա Չերկազ Գուլուզադեն:

Փաստը հաստատել են Ֆուզուլիի դատախազությունից։

Հարուցվել է քրեական գործ»,- գրում է կայքը:

Հատկանշական է, որ Բաքուն ականի վրա իր քաղաքացիների պայթյունի մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության համաձայնագիր կնքելու վերաբերյալ հայտարարության ֆոնին: