Փաշինյանը՝ ստորագրման ենթակա փաստաթղթի մասին


21:32 , 30 սեպտեմբեր, 2022
Խաղաղության պայմանագրի մասով այս պահին ոչ մի տեքստ, փաստաթուղթ չկա, Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե արդեն փաստաթուղթ լիներ, շատ լավ կլիներ։ Դա կնշանակեր, որ հասել ենք մի մակարդակի, որ արդեն պատրաստ է ստորագրվելու կամ չստորագրվելու»,–ասաց նա։

Նրա խոսքով` հոկտեմբերի 2-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ նախարարների հանդիպման ընթացքում կլինի տեքստի պատրաստում։