Մոնակոն երկարաձգել է պայմանագիրը պաշտպանի հետ


14:26 , 30 սեպտեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է․

«Մոնակոն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ նոր պայմանագիր է կնքել պաշտպան Գիլերմո Մարիպանի հետ։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։

«Այստեղ գալուց ի վեր ես հնարավորություն եմ ունեցել առաջադիմելու իդեալական միջավայրում։ Ես մոտիվացված եմ պահպանել վերջին երկու մրցաշրջանների թափը և շարունակել աճել թիմի հետ»,- ասել է Մարիպան:

28-ամյա չիլիացին «Մոնակոյին» միացել է 2019 թվականին: