Դարչինյանը` ընդդեմ Դոների


16:47 , 31 օգոստոս, 2013

Aysor.am-ը գրում է.

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեք քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն ֆիլիպինցի Նոնիտո Դոները համաձայնվել է ռևանշի մրցամարտ անցկացնել Վախթանգ Դարչինյանի հետ: Մարտը կկայանա նոյեմբերի 9-ին, Տեխասում (ԱՄՆ): Երկու բռնցքամարտիկներն էլ առաջին անգամ հանդես կգան կիսաթեթև քաշային կարգում: 30-ամյա Դոների համար դա առաջին մենամարտը կլինի Գիլյերմո Ռիգոնդոյից կրած պարտությունից հետո, որում նա կորցրեց չեմպիոնական գոտին:

Հիշեցնենք, որ 2007 թ. մարզական հանրությանը քիչ հայտնի Դոները սենսացիոն հաղթանակ տոնեց Վախթանգ Դարչինյանի նկատմամբ` առավելության հասնելով նոկաուտով: Դրանից հետո նա ներխուժեց բռնցքամարտի վերնախավ…

Վերջին ժամանակներս 37-ամյա Դարչինյանը մեկ անգամ չէ հայտարարել, որ ցանկանում է ռևանշի հասնել Նոնիտոյի նկատմամբ: