16:16 , 31 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Մոսկվայի արևելյան շրջանում՝ Միխելսոնի փողոցում, Ռուսաստանի ՆԳՆ Տնտեսական անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են մի խումբ հայերի, որոնք ընդհատակյա գործարան են հիմնել, հայտնում է «Комсомольская правда»-ն։
«Պարզվել է, որ դատարկ հողատարածքում, որտեղ նախկինում գտնվել են քանդված բնակելի շենքեր, հանցագործներն առանց անհրաժեշտ թույլտվության և քաղաքաշինական նորմերի ու կանոնների խախտմամբ գործարան են հիմնել։ Պատրաստի ապրանքն իրացվել է Մերձմոսկովյան Ռեուտովի շուկայում մեծածախ առևտրի կետերի միջոցով, որտեղից կեղծ ապրանքը մատակարարվել է Ռուսաստանի տարբեր շրջաններ»,- հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Խուզարկության ընթացքում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են հայտնի բրենդների անվանումներով կեղծ սուրճի ավելի քան 11 հազ. փաթեթ, ավելի քան 1 տոննա հումք, 160 հազ. տարա, ինչպես նաև արտադրական գիծ։ Արտադրանքի փաթեթավորումը և պահպանումն իրականացվել է հակասանիտարական պայմաններում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ