Հռոմում կարիքավորներին հաց են բաժանում


16:04 , 31 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Հռոմի քաղաքապետարանը Հացթուխների ասոցիացիայի հետ համաձայնագիր է կնքել ամենօրյա չվաճառված հացը հավաքելու և կարիքավորներին բաժանելու վերաբերյալ: 

Խոսքը թարմ հացի մասին է, որը ենթակա չէ երկարատև պահպանման և վերամշակման: Հիմնականում դա օրվա չվաճառված հացն է: 

Մոտավոր հաշվարկներով, ամեն օրը միայն Հռոմում 20 տոննա հացաբուլկեղեն է թափվում, տեղեկացնում է Iitalia-ru.com-ը: Հացը հավաքելու և բաժանելու նախաձեռնությունը Իտալիայի մայրաքաղաքում ձեռնարկվել էր դեռ 2011թ., սակայն այդ ծրագիրը օգնել էր միայն կարիքավորների մեկ հինգերորդ մասին: 

Նախաձեռնությունը կրում է «Հաց կարիքավորներին» անվանումը: Ներկա պահին դրան են միացել 330 հաց արտադրող ձեռնարկություններ և 990 առևտրային ցանցեր: