Ֆինլանդիայի ՆԳՆ ղեկավարը ճեպազրույցի ժամանակ ուշագնաց է եղել


00:43 , 29 սեպտեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Քրիստա Միկկոնենը կառավարության ճեպազրույցի ժամանակ ուշագնաց է եղել։ Դա տեղի է ունեցել ուղիղ եթերում։

Երեք աշխատակիցներ օգնել են նրան ոտքի կանգնել և դեպքից հետո նրան հեռացրել են ճեպազրույցից։ Թե որն է եղել ուշագնացության պատճառը` դեռ հայտնի չէ։