15:16 , 31 օգոստոս, 2013
Emedia.am-ը գրում է.
Փակ շուկայի մոտ հերթապահություն անող «Ազատենք շուկան օլիգարխներից» նախաձեռնության ու շուկայի մերձակա շենքի բնակիչների միջև քաշքշուկ է տեղի ունեցել։
Շուկայի տարածքից 2 տղամարդ ու մի կին բերման են ենթարկվել։ Ովքեր են նրանք՝ ակտիվիսոտներ թե կառուցման կողմնակիցներ, դեռևս հայտնի չէ։
eMedia.am-ի թղթակցի փոխանցմամբ, շենքերի բնակիչները կամ բնակիչ ներկայացվող անձինք պատառոտել են ակտիվիստների պաստառներից մի քանիսը՝ հորդորելով հեռանալ։ Իրենց բնորոշմամբ, շուկան «առնետանոց» էր, այժմ տարածքը բարեկարգվել է։