Խաբելու համար մեդալ պետք է տալ ոչ այնքան Քերոբյան Վահանին, որ ընկել է Նիկոլի ձեռքը կրակը, որքան՝ ստի տիրակալ Նիկոլին


19:34 , 28 սեպտեմբեր, 2022

Քերոբյան Վահանի մեդալը

Խաղողագործների հետ հանդիպմանը Քերոբյան Վահանը հայտնվել է խիստ անհարմար վիճակում: Այդպես էլ չկարողանալով հոդաբաշխ բացատրություն տալ հարցին՝ ինչո՞ւ է խաղող մթերողների մի մասը մի գնով մթերում նույն խաղողը, մյուս մասը՝ բոլորովին այլ՝ գյուղացիների համար տառացիորեն կործանարար, Քերոբյան Վահանն այդպես էլ չի կարողացել սպառիչ պատասխաններ տալ բանկրոտի եզրին կանգնած գյուղացիներին, որոնք, չտեսնելով իրավիճակից ելք, նույնիսկ կոչ են արել Վահանին՝ բանկերին հորդորել, որ է՛լ իրենց վարկ չտան: Ավելին՝ մնալով խիստ դժգոհ նախարարի հետ հանդիպումից՝ գյուղացիները, լքելով հանդիպման վայրը, խորհրդանշական մեդալ են շպրտել ալկաշ Վահանին՝ իրենց հմտորեն խաբելու համար:

Հանուն արդարության պետք է նշենք, որ միայն Վահանը չէ,որ պետք է արժանանար խողողագործների դատափետմանը. խաբելու համար մեդալ պետք է տալ ոչ այնքան Քերոբյան Վահանին, որ ընկել է Նիկոլի ձեռքը կրակը, որքան՝ ստի տիրակալ Նիկոլին. Վահանը չէր 2018-ին ոսկե սարեր խոստանում նույն գյուղացիներին, Վահանը չէր, որ Հայաստանի բյուջեն միլիարդավոր դոլարներով հարստացնելու մասին լոլոներ էր մոգոնում ու գայթակղում: Քերոբյան Վահանն ուղղակի դրված է իր կաբինետում՝ ոլորտի հերն առավելագույն արդյունավետությամբ անիծելու, գուղացիներին կյանքից հիասթափեցնելու համար:

Բա հո իզուր չէի՞ն վերացնում գյուղատնտեսության նախարարությունը: