Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Լավրովը քննարկել են եռակողմ հայտարարությունների իրականացման հարցը


16:20 , 28 սեպտեմբեր, 2022

Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցել է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը։

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված հարցեր։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է եղել նաև երկու պետությունների համագործակցության օրակարգի ընթացիկ խնդիրների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։