ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Իրանի դերը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապահովման գործում


16:56 , 28 սեպտեմբեր, 2022
ՄԱԿ-ի կենտրոնակայանում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը բարձր է գնահատել Իրանի նշանակալի դերը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապահովման գործում:

Այս մասին գրում է Tasnim գործակալությունը:

Նա նաև բարձրաձայնել է ՄԱԿ-ի աջակցությունը բոլոր կողմերի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերադարձին՝ հույս հայտնելով 2015 թվականի միջուկային գործարքի վերականգնման համար: